Խորհրդարանական լսումներ

14:27 | Օգոստոս 31, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 23-ին ժամը 11.00-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ: Այդ մասին որոշվել է այսօր` ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Այն նախագահում էին հանձնաժողովների նախագահներ Նաիրա Զոհրաբյանը եւ Արամ Սաֆարյանը:

Լսումները կանցկացվեն ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ՙՀասարակական կազմակերպությունների մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚, ՙԻրավաբանական անձանց պետական գրանցման մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին՚, ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ օրենքների նախագծերի վերաբերյալ:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100