ՀԱԿ-ը դիմել է քաղաքապետարան

16:50 | Օգոստոս 30, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ ազգային կոնգրեսին կթույլատրվի՞ սեպտեմբերի 17-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, հայտնի կլինի ամենաուշը 72 ժամ հետո:

Այսօր ՀԱԿ-ը Երեւանի քաղաքապետարանին է ներկայացրել իրազեկում այնտեղ ՀԱԿ-ի միջոցառումը անցկացնելու վերաբերյալ: Երեւանի քաղաքապետարանը օրենքով սահմանված կարգով այն պետք է քննարկի 3 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը որոշել է վերսկսել իր զանգվածային միջոցառումները: ՍԵպտեմբերի 17-ը կլինի մեկնարկը:

ՀԱԿ հայտարարությունը

Այսօր՝ օգոստոսի 30-ին, առավոտյան ժամը 9.00-ին, Հայոց Համազգային Շարժում կուսակցության կողմից Երեւանի քաղաքապետարան է հանձնվել իրազեկում` ս/թ սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաք անցկացնելու մասին։ Իրազեկման հանձնման պահին հայտարարությունների փակցման տեղում սեպտեմբերի 17-ի համար պետական (այդ թվում` Երևանի քաղաքապետարանի) կամ ոչ պետական մարմինների կամ կազմակերպությունների կողմից որևէ այլ միջոցառման մասին ծանուցում չի եղել։ Սա նշանակում է, որ, համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի`միջոցառման արգելման հիմք գոյություն չի կարող ունենալ։

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100