Համագումարը բացեց գրասենյակ

13:52 | Օգոստոս 30, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկայի Հայկական Համագումարը Նյու Յորքում բացել է Արեւելյան արածաշրջանային գրասենյակ: Այն կղեկավարի Բիանկա Կադյան-Դոդովը:

Նա պատասխանատու կլինի Նյու Յորքում եւ երեք հարակից նահանգներում Համագումարի գործունեության համար:

Իր նոր դերի հետ մեկտեղ Դոդովը, ով Վաշինգտոնում Կոնգրեսի հետ հարաբերությունների Համագումարի պատասխանատուն էր, նաեւ կծառայի որպես Համագումարի ներկայացուցիչ Միավորված Ազգերի Մարդկային խնդիրների կարգավորման հարցերով հանձնաժողովում:

1999 թ Ամերիկայի Հայկական Համագումարին որպես ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի հասարակական կազմակերպություն շնորհվեց Հատուկ Խորհրդակցական կարգավիճակ:

ՙԱմերիկայի Հայկական Համագումարը առաջատար կազմակերպություն է, որը նպաստում է ոչ միայն Հայոց Ցեղասպանության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը եւ Հայոց Ցեղասպանության վերահաստատմանը, այլ նաեւ ավելի ուժեղ ու ժողովրդավարական Հայաստանի ստեղծմանը՚,- ասել է Դոդովը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100