ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները Վիեննայում հանդիպել են Մինսկի խմբի անդամների հետ:
Այդ մասին տեղեկացնում Է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:
Համանախագահները համառոտ ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի խնդրով վերջին զարգացումները: Մասնավորապես ներկայացրել են Սանկտ Պետերբուրգում հունիսի 17-ի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, հուլիսի 17-ի երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումների արդյունքները, ինչպես նաեւ Մուսկոկայում եւ Ալմաթիում` համանախագահների համատեղ հայտարարությունները:
Համանախագահները ընդգծել են, որ ներդրված ջանքերն առայժմ բավարար չեն հաղթահարելու կողմերի միջեւ առկա տարաձայնությունները եւ, որ լրացուցիչ գործողություններ են անհրաժեշտ` հրադադարը ամրապնդելու եւ փոխզիջման ոգի ցուցադրելու համար:
Կողմերին աջակցելու նպատակով` համանախագահներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն ծրագրում են այցելել տարածաշրջան սեպտեմբերի սկզբին:

