Այս պահին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի է ունենում քաղխորհրդի նիստ:
Այն վարում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նիստին մասնակցում են ընդդիմության ներկայացուցիչները:
Նախատեսված է քննարկել Հայաստանի քաղաքական ներկայիս իրավիճակը, ՀԱԿ-ի հետագա անելիքներն ու հանրահավաքները վերսկսելու հարցը:

