Բեգլարյանը կմասնակցի Կոնգրեսի նիստին

21:26 | Մարտ 09, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 17-ից 19-ը Ստրասբուրգում կկայանա Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 18-րդ նստաշրջանը, որտեղ ելույթ կունենա նաեւ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Կոնգրեսի մամլո ծառայությունից «Ա1+»-ին տեղեկացրին, որ այս նստաշրջանի օրակարգում են կլիմայական փոփոխությունները, տեղական իշխանությունների մակարդակում մարդու իրավունքների պաշտպանությունը եւ այլ հրատապ հարցեր: Նստաշրջանում քննարկման առարկա են դառնալու նաեւ Ադրբեջանի ՏԻՄ ընտրությունները:

Այս նստաշրջանում կընտրվի Կոնգրեսի Գլխավոր քարտուղար: Թեկնածուները երեքն են` Անտոնելա Կանյոլատի /Իտալիա/, Անդրեաս Կիեֆեր /Ավստրիա/ և Լեո Պլատվոետ /Նիդերլանդներ/:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100