ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այսօր Վարշավայում հրապարակել է զեկույց` Հայաստանաում հետընտրական դատավարությունների վերաբերյալ:
«Դատավարություները, որոնք տեղի են ունեցել Երևանում
2008թ. մարտի հետընտրական բախումներից հետո, բացահայտում են Հայաստանի
դատական համակարգի թերությունները»,- եզրակացնում է ԵԱՀԿ Ժողովրդավարական
հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ կողմից
հրատարակված զեկույցը:
Ավելի քան տասնվեց ամիս տևողությամբ ժամանակահատվածում իննսուներեք
քրեական գործի դիտորդման հիման վրա կազմված հարյուրտասնչորս էջանոց զեկույցը, տրամադրում է մանրամասն առաջարկներ` ի հայտ եկած
թերությունները վերացնելու համար:
«Դատավարություները տեղի են ունեցել բարձր լարվածության միջավայրում, որը
դատարանների աշխատանքը դարձրել էր չափազանց բարդ, և միաժամանակ
դժվարությունը պահանջում էր նրանց մասնագիտական գործունեության ամենաբարձր մակարդակ, - ասաց ԺՀՄԻԳ-ի տնօրեն դեսպան Յանեշ Լենարչիչը,-
Մենք հուսով ենք, որ այս զեկույցը նոր լիցքեր կհաղորդի Հայաստանի
իշխանությունների ընթացիկ ջանքերին` բարեփոխելու երկրի դատական համակարգը
միջազգային չափանիշներին և ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան»:
2008թ. ապրիլից 2009թ. հուլիս ընկած ժամանակահատվածում ԺՀՄԻԳ երեսունյոթ
դիտորդ հետեւել է մատիմեկյան բախումների առնչությամբ հարուցված դատավարություններին:
Զեկույցի հեղինակները առաջարկում են սահմանափակել նախնական կալանքի կիրառումը և հետամուտ լինել անմեղության կանախավարկածին: Այն նաև առաջարկում է միջոցներ` երաշխավորելու մեղադրող և պաշտպանող կողմերի հավասարությունը դատարանում, ինչպես նաև համապարփակ քննություն խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի բողոքների նկտտմամբ` կանխարգելելու անօրինական ճանապարհով ձեռքբերված ցուցմունքների կիրառումը:
Զեկույցում նշվում է, որ դատավորների համար օգտակար կլինեն անաչառ և մասնագիտական վարքագծի հմտությունների ուժեղացմանն ուղղված հետագա դասընթացները:
«ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու իշխանություններին` Հայաստանում
արդարադատության բարեփոխումների առաջընթացի շարունակության գործում, -ասել է Լենարչիչը,-Մեզ նաև հուսադրում է այն բաց վերաբերմունքը, որ ցուցաբերվել է
դատավարությունների դիտորդման ծրագրի ժամանակ, և գնահատում ենք
իշխանությունների ներդրումը վերջնական զեկույցի պատրաստման գործընթացում:
Ակնհայտ է, որ արդեն որոշ քայլեր նախաձեռնվում են` անդրադառնալու ի հայտ եկած թերություններին»:
Զեկույցի ամբողջական տեքստը տեղադրված է www.osce.org/odihr կայքում:

