Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը շնորհավորել է աշխարհասփյուռ ողջ հայությանը` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման առիթով:
ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, որ, մինչ ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածում, եվրոպահայ կազմակերպությունները կանեն ամեն ինչ ամերիկահայ լոբիստներին սատարելու և ԱՄՆ Կոնգրեսի ու իշխանությունների կողմից ցեղասպանության վերջնական ճանաչման համար:

