Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը պարզաբանում է տարածել, թե այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում իր արտահայտած առանձին ձևակերպումները թյուրըմբռնումների տեղիք են տվել:
Խոսքը վերաբերում է արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրմանը:
«Որևէ տարընթերցում բացառելու նպատակով հարկ եմ համարում հայտարարել հետևյալը. Հայ Ազգային Կոնգրեսի անվերապահ առաջնորդ եղել և մնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, և նա պատրաստ է ցանկացած ընտրական պայքարի»,-ասել է Արման Մուսինյանը:

