Ոստիկանությունն առգրավվել է Հայ ազգային կոնգրեսին պատկանող բարձրախոս տեխնիկան (մեգաֆոնները):
Արդյունքում Հայ ազգային կոնգրեսը առաջարկում է անհատ մարդկանց վաճառել նման տեխնիկան:
«Պետության եւ կոչումով օրենքի պահապանի համար խայտառակ ու անպատվաբար այսօրինակ կողոպուտով կամ մանր գողությամբ փորձ է արվում նվազեցնել միջոցառումների հնչեղությունը եւ հանրահավաքների իրազեկման արդյունավետությունը։ Չբավարարվելով դրանով՝ վարչախումբը նախ համապատասխան խանութներից հավաքել, ապա նաեւ արգելել է այդպիսի տեխնիկայի ներկրումը Հայաստան։ Բարձրախոս տեխնիկայի դեմ ձեռնարկված խաչակրաց այս արշավանքը կամ հողմաղացների դեմ ճակատամարտը վկայում է վարչախմբի սարսափի չափը եւ արդեն սոսկ բնազդներով առաջնորդվելու նրա աննախանձելի վիճակը։
Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է քաղաքացիների օժանդակությանը. մենք պատրաստ ենք անհատ մարդկանցից գնել նման տեխնիկա (մեգաֆոն)»,-ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ:

