Ցեկույց Հայաստանի վերաբերյալ

19:26 | Մարտ 19, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն այսօր հրապարակել է 2008թ. մարտին Հայաստան կատարած իր հատուկ այցի վերաբերյալ: Երկու փաստաթղթերն էլ հրապարակվել են Հայաստանի իշխանությունների առաջարկությամբ։

Այցի հիմնական նպատակն էր ուսումնասիրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հետևած իրադարձությունների հետ կապված ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը։ Հետընտրական շրջանում` 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցավ ոստիկանական օպերացիա, որի նպատակն էր ցրել ընդդիմության հանրահավաքները Երևանում։ Տասնյակ մարդիկ ձերբակալվեցին այդ օպերացիայի ընթացքում և դրանից հետո, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, մի շարք անձինք մահացան։

Պատվիրակությունը առանձին հարցազրույցներ անցկացրեց հետընտրական իրադարձություններին առնչվող մեղադրանքներով կալանքի տակ պահվող անձանց հիմնական մասի հետ։

Գործնականում բոլոր անձինք, ովքեր կալանավորվել էին 2008թ. մարտի 1-ին հայտարարել են, որ իրենց նկատմամբ ֆիզիկական վատ վերաբերմունք է ցուցաբերվել իրենց ձերբակալության պահին, նույնիսկ եթե իրենք ակնհայտ դիմադրություն չէին ցուցաբերում։ Պատվիրակությունը նաև մի քանի հայտարարություններ էր ստացել կապված ոստիկանական հարցաքննման ժամանակ վատ վերաբերմունքի ցուցաբերման հետ։

ԽԿԿ-ն հանձնարարականներ է մշակել, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությունը իրականացվի արդյունավետ հետաքննության չափանիշների համապատասխան և որ այդ հետաքննության արդյունքներն օգտագործվեն որպես ուղենիշներ ոստիկանական ապագա օպերացիաների իրականացման համար՝ պլանավորման, վերապատրաստման և ամբոխի վերահսկման իրավիճակներում ոստիկանության մարտավարության առումով։

Այցի վերաբերյալ զեկույցում նաև ամփոփված են այլ առաջարկություններ, որոնց նպատակն է պայքարել իրավապահ մարմինների պաշտոնյաների կողմից վատ վերաբերմունքի դեմ՝ այդ թվում ամրապնդելով վատ վերաբերմունքից պաշտպանող պաշտոնական ընթացակարգերը, որոնք ազատությունից զրկված անձանց են առաջարկվում ոստիկանության կողմից։ (օրինակ՝ կալանավորման մասին հայտնելը, իրավաբանի և բժշկական օգնության մատչելիության ապահովումը):

 

Share |
Արխիվ
Rambler's Top100