Հայաստանի հարցը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում չի քննարկվի:
Այսօր հաստատվել է ապրիլի 26-30-ը կայանալիք նիստի օրակարգը, եւ Հայաստանի վերբերյալ որեւէ հարց առանձին չի ընդգրկվել օրակարգում:
Սակայն սա չի նշանակում, որ որեւէ անդրադարձ Հայաստանին չի լինի: Մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ գնահատականներ կհնչեն մասնավորապես Թոմաս Համմարբերգի տարեկան զեկույցում: Ապրիլյան նստաշրջանում քննարկվելու է Մարդու իրավունքների հանձնակատարի 2009թ զեկույցը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործառույթների վերաբերյալ հարցը վերջին անգամ ԵԽԽՎ-ում քննարկման առարկա էր դարձել նախորդ տարվա հունիսին:
Ի դեպ, ինչպես արդեն երկու տարի շարունակ, այս անգամ էլ է ԵԽԽՎ օրակարգում ռուս-վրացական հակամարտությունը:
Կարինե Ասատրյան
Ստրասբուրգ

