Կոնգրեսի նիստն` այսօր

13:21 | Մարտ 17, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ քննարկումից անմիջապես հետո Եվրոպայի խորհրդի Տեղական եւ ռեգիոնալ իշխանությունների Կոնգրեսի նիստում  վաղը ելույթ կունենա Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Նա Ստրասբուրգ կժամանի այսօր երեկոյան: Սա նրա` իր պաշտոնում առաջին այցն է ԵԽ այս կառույց: Գագիկ Բեգլարյանը պատրաստվում է խոսել Հարավային Կովկասի մայրաքաղաքների կարգավիճակի մասին:

Իսկ Տեղական եւ ռեգիոնալ իշխանությունների Կոնգրեսի 18-րդ նստաշրջանը սկսվում է այսօր` տեղական ժամանակով` ժամը 10.45-ին: Կոնգրեսի պատվիրակները ընտրելու են Կոնգրեսի գլխավոր քարտուղար` ընտրություն կատարելով երեք թեկնածուի միջեւ: Այս նստաշրջանի օրակարգում են բնապահպանական խնդիրները, ժողովրդավարությունը ՏԻՄ մակարդակում, Ադրբեջանի ՏԻՄ ընտրությունները եւ այլն:

Հայաստանյան պատվիարկությունը վաղ առավոտից մասնակցում է նիստերի: Պատվիրակությունը ղեկավարում է Էմին Երիցյանը: Ստրասբուրգում են Երեւանի ավագանու անդամ Նատալյա Լափաուրին, Նոր Երզնկայի համայնքապետ Ալինա Պողոսյանը, Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը:

Share |
Արխիվ
Rambler's Top100