Երիցյանը պատասխանեց Ծառուկյանին

11:50 | Մարտ 16, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի պատասխան երեկ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված գնահատականների` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը փոխանցել է. "Խորհուրդ ենք տալիս, որ Գագիկ Ծառուկյանը գնահատական տա "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ նախարարներին և նրանց գործունեությանը, իսկ իմ աշխատանքի գնահատականը կտան Հայաստանի Հանրապետության Նախագահն ու վարչապետը":

Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասել էր, թե աշխարհում ոչ ոք չի ասել, որ ճգնաժամն ավարտված է, իսկ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն էլ, ըստ Ծառուկյանի, «իր տեղում չի եղել, չի տիրապետում ոչ էկոնոմիկային, ոչ էլ տնտեսական վիճակին»:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100