Սոարեշին ներկայացրել են իրենց դիրքորոշումը

17:55 | Մարտ 11, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Ազգային ժողովի «Կարմիր դահլիճում» հանդիպել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ տեսակետները: Պատվիրակությանը ներկայացվել է կուսակցության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ:

Պատգամավորների կողմից նաեւ նշվեց ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը եւ նրա ներկայացուցիչների` որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցության կարեւորությունը:

 

 

 

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100