Քննարկում ԱՄՆ-ում

18:52 | Մարտ 10, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նյու Յորքի «Հիլթոն» հյուրանոցում տեղի է ունեցել «Հայ-թուրքական հարաբերություններ.սխալներ եւ հնարավորություններ» խորագրով համաժողովը, որի ընթացքում մի շարք հայտնի բանախոսներ անդրադարձել են հայ-թուրքական ներկա հարաբերություններին ինչպես նաեւ խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից:

Համաժողովը կազմակերպել էին Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի ՀՅԴ հանձնախմբերը:

Բովանդակալից զեկույցներով հանդես են եկել ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի /ANCA/ ներկայացուցիչ Քեն Խաչիկյանը, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի /UCLA/ պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը եւ Միչիգանի համալսարանի նախկին պրոֆեսոր, գիտնական Դենիս Փափազյանը:

Ռոբերտ Կարապետյան

Լուսանկարները` հեղինակի

 

Share |
Արխիվ
Rambler's Top100