Մի՞թե Հացպանյանն այդքան վտանգավոր է

19:58 | Փետրվար 04, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ ֆրանսահայ ազատամարտիկ, քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանն այդպես էլ իրավունք չստացավ մասնակցելու հոր հուղարկավորությանը:

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, պատասխանելով «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, ասել էր, թե Սարգիս Հացպանյանը չի դիմել նման խնդրանքով:

Մինչդեռ մեր տեղեկություններով` ոչ միայն Սարգիս Հացպանյանն է նման խնդրանքով դիմել ՔԿՀ-ի ղեկավարությանը:

Նրա շահերը ներկայացնողփաստաբան Ռոբերտ Ռեւազյանը նամակով դիմել էԱրդարադատության նախարարին` խնդրելով օրենքով սահմանված կարգով արձակուրդ տրամադրել դատապարտյալին` հոր հուղարկավորությանը մասնակցելու համար:

Նույն խնդրանքով դիմելէ նաեւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն:
«Մինչեւ հիմա մենք մեր նամակի պատասխանը չենք ստացել: Մեր նամակը հասցեագրվելէ ՔԿՎ, այնտեղից էլ մեզ զանգ տվեցին, ասացին` քննարկվում է»,- «Ա1+»-ին ասաց Ավետիք Իշխանյանը: Ի դեպ,նախօրեին հերթական անգամ մերժվել է պատժի կրումից պայմանական-վաղաժամկետ ազատմանմասին Սարգիս Հացպանյանի դիմումը:

«Հոդվածը, որով դատապարտվել է Հացպանյանը, ծանր հոդված չի, որով նա կարող էր, ազատության մեջ գտնվելով,վտանգ ներկայացնել: Իմանալով, որ նա մտավորական է, ես չեմ հավատում, թեհանցանք գործած լիներ եւ տույժ կրած լիներ քրեակատարողական հիմնարկում,որը խոչընդոտհանդիսանար նրան մերժելուն: Այսինքն`վաղաժամկետ չազատելը եւ հոր հուղարկավորությանը մասնակցել թույլ չտալը ցույց է տալիս, որ այդ մարդու նկատմամբքաղաքական հետապնդում է իրականացվում»,- ասաց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ ազատամարտիկ, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման սուտ մատնության համար: Ընդ որում` մեղադրանքի հիմքում թերթում տպագրված մի հոդված էր: Սարգիս Հացպանյանը պատիժը կրում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում:

Share |
Արխիվ
Rambler's Top100