ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ներկայացրել 2011 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը: Ըստ Ամերիկայի Հայկական Համագումարի`
նախագծում Հայաստանին առաջարկվում է հատկացնել 40 միլիոն դոլար աջակցություն։
Բյուջեի նախագծում պահպանվում է Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության հավասարակշռությունը. երկու երկրներին էլ նախատեսվում է հատկացնել 3,5 միլիոն դոլար:

