Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով, թեեւ 2009 թվականին հնարավոր չեղավ կարգավորել հակամարտությունը, սակայն որոշ հիմքեր դրվեցին:
«Կարգավորմամբ զբաղվող բոլոր կողմերը աջակցում են երկրների տարածքային ամբողջականության սկզբունքների շրջանակում հարցի կարգավորմանը: Հայկական կողմը իր հերթին, ստիպված եղավ ստորագրել մի քաղաքական փաստաթուղթ, որը նախատեսում է հարցի կարգավորում տարածքային ամբողջականության շրջանակում»,-նշել է Ալիեւը ադրբեջանական Խրդալան քաղաքում:
Հետո նա, սակայն, խոսել է Ադրբեջանի տնտեսական եւ ռազմական հզոր աճի մասին ընդգծել, թե երկրի տնտեսական եւ ռազմական ներուժը այսօր հնարավորություն է տալիս ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով:
«Մենք պատերազմ չենք ուզում, այլ ցանկանում ենք հարցը լուծել բանակցությունների միջոցով: Բայց ամեն դեպքում Ադրբեջանի հասարակություն ու բանակը ամեն րոպե պետք է պատրաստ լինեն ամեն գնով ազատագրելու մեր տարածքները հայկական «բռնազավթումից»» -ասել է նա:
«Ադրբեջանը երբեք, նույնիսկ մի քայլ հետ չի կանգնի իր սկզբունքային դիրքորոշումից: Մենք օգտագործելով մեր բոլոր հնարավորությունները, փորձելու ենք արագ հասնել հարցի` մեր երկրի եւ միջազգային նորմերի շահերից բխող արդարացի լուծմանը»,- այս մասին հայտարարել է Իլհամ Ալիեւը:
Ըստ նրա, հակամարտությունը պետք է լուծել միջազգային իրավունքի նորմերի սահմաններում ` այսինքն, պետք է պահպանվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

