«Այլանդակություն է»

16:03 | Նոյեմբեր 26, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Կարող եմ ամենավատ խոսքերով ասել, բայց մի քիչ մեղմ ասած` այլանդակություն է, եւ պետական անվտանգության խնդիր է առաջացնում»,- «Հայկական Ժամանակ» թերթի առաջին էջում տեղադրված լուսանկարի մասին այսօր «Ա1+»-ին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Տեղեկացնենք, որ նկարում մահապարտների խուցն է, որտեղ մի սեղանի շուրջ միասին են հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկվածներ Դերենիկ Բեջանյանն ու Էդիկ Գրիգորյանը, «Դրոյի» գործով ցմահ ազատազրկված Արսեն Արծրունին եւ «Ազատամտություն» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանը:

Գալուստ Սահակյանը նախ հարկ համարեց նշել, որ չի հավատում ՀԺ-ին. «Մտածում եմ, որ կարող է պրովոկացիա լինի, իսկ եթե դա իրողություն է, ապա շատ մերժողական եմ տրամադրված եւ բացի դրանից, եւս մեկ անգամ վրեժի ցասում բարձրացրավ մոտս»:

Ինչ վերաբերում է ազատության մեջ գտնվող մարդու` «Ազատամտության» խմբագրի առկայությանը նկարում, Սահակյանը նկատեց. «Չեմ ուզում անձնավորել, այդտեղ հանցագործն ու միտման դրսեւորողները նույն աստիճանում են գտնվում»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը թեեւ փորձում էր չհավատալ թերթում տպագրված լուսանկարի իսկությանը, բայց պատասխանեց մեր հարցին. «Ուղղակի զարմացած եմ, եթե այդպես է, ինչպես որ կա, վստահ եմ, որ պետք է ստանալ արդարադատության նախարարության եւ իրավապահների գնահատականը, մի բառով կասեմ` զարմացած եմ»:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100