Քիչ առաջ տարածվել է համայն հայությանը ուղղված այս բաց նամակը:
«Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի նախագահի կողմից անցած տարվա սեպտեմբերին նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի համար հնարավորությունների դուռ բացեց: Այն արժանացավ ողջ միջազգային հանրության ուշադրությանն ու աջակցությանը:
Ակնհայտ է, որ այս գործընթացը չի նշանակում, որ պետք է մոռանալ անցյալը և հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստն ու դրա ճանաչման կարևորությունը: Առաջնորդվելով հայրենիքի և գալիք սերունդների ապագայի առջև բարձր պատասխանատվության զգացումով' Հայաստանի ղեկավարությունն այսօր գործում է իմաստորեն և խիզախությամբ' հանուն առանց նախապայմանների երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման և սահմանների բացման:
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությանը' Հայաստանի և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին հորդորելով բոլոր հնարավոր միջոցներով աջակցել այս գործընթացին»,-ասված է նամակում , որը ստորագրել են.
Շառլ Ազնավուր - Փարիզ
Արթուր Չիլինգարով -- Մոսկվա
Էդուարդո Էռնեկյան - Բուենոս Այրես
Հրայր Հովնանյան -- Վաշինգտոն
Ժան Ժանսեմ -- Փարիզ
Արմեն Ջիգարխանյան- - Մոսկվա
Վաչե Մանուկյան -- Լոնդոն
Պերճ Սեդրակյան -- Նյու Յորք
Սերժ Չուրուկ -- Փարիզ
Ալեն Թերզյան -- Փարիզ
Ռուբեն Վարդանյան -- Մոսկվա

