Ռուսաստանի հայերի միության Սոչիի մասնաճյուղի ղեկավար Հակոբ Կոչկոնյանը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որը նախատեսվում է հոկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում:
Այս կերպ Հակոբ Կոչկոնյանն արտահայտելու է իր բողոքը հայ-թուրքական երկկողմ արձանագրությունների դեմ:
Նշենք, որ Սոչիում մեծ թիվ են կազմում համշենահայերը, որոնք այստեղ են գաղթել Թուրքիայից: Ըստ համշենահայերի' արձանագրություններում առկա հայ-թուրքական սահմանների ճանաչման կետը վերջ է դնում կորցրած հայրենիքը վերականգնելու հույսը: Կրասնոդարի երկրամասում ապրում են մոտ 200 000 համշենահայեր:

