Հայ Ազգային Կոնգրեսը այսօր քննարկել է եւ որոշել ՀԺ -ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին թիվ 10 ընտրատարածքում որպես պատգամավոր առաջադրել:
Ինչպես տեղեկացանք թիվ 10 ԸԸՀ նախագահ Սիլվա Մարկոսյանից, առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն արդեն Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները ներկայացրել են:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում մտադրություն էր հայտնել առաջադրվել նաեւ ՀԱԿ անդամ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, որին ՀԱԿ-ը հրաժարվել էր աջակցել: Նա դեռ հայտարարություն չի արել ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու մասին:

