«Ժառանգություն՚ խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՙՀայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին՚ օրենքի նախագիծը:
Այն իր մեջ ընդգրկում է 54 փոփոխություններ եւ լրացումներ, որոնց նպատակն է կատարելագործել Ընտրական օրենսգիրքը եւ ընտրական գործընթացն առավելագույնս մոտեցնել ժողովրադավարական չափանիշներին, ինչը, անշուշտ, դրական ազդեցություն կունենա ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության աճին:

