Քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետության հրապարակում: ՀՀ-ում բնակվող մի խումբ ջավախքցիներ, մի շարք երիտասարդական, ուսանողական եւ հասարակական կազմակերպություններ ժամը 10.30-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել ի պաշտպանություն Ջավախքի եւ Վրաստանի հայության իրավունքների: Երկօրյա պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իջեւանել էր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Ինչպես հաղորդում է Ա1+-ի թղթակիցը, ոստիկանները քաշքշել են անգամ Կիրո Մանոյանին: Մանրամասները քիչ ավելի ուշ:

