Գնահատականը դրական է

19:11 | Հունիս 22, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ընդհանուր գնահատականը համազեկուցողների դրական է, իսկ երկիրը շարունակելու է բնականաբար մնալ մոնիտորգինգի ենթակա»,-Մոնիտորինգի նիստից հետո ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

«Իրավիճակը էականորեն փոխեց հայտարարված համաներումը,-ասաց հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը, նկատելով որ համաներումը փաստաթղթի տրամաբանությունը շուռ է տվել»: 

«Հետընտրական ճգնաժամի հաղթահարման հարցում համաներման փաստը դիտվում է կարեւոր քայլ»,-ասաց Ռուստամյանը

Ըստ նրա, ողջունելի հաստատումներ կան, բայց նաեւ պահպանում են այն հարցը, որ «իրենց առաջ քաշած չափանիշերով պետք է հետեւեն նույն համաներման կիրառման խնդիրներին, լուրջ հարցեր կան փաստահավաք խմբի գործունեության հետ կապված. այս հարցերը մնում են կախված, եթե հնարավոր չեղավ վերականգնել փաստահավաք խումբը, ուրեմն ծանրության կենտրոնը տեղափոխվում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի վրա»:

Իսկ մնացած բոլոր բարեփոխումների վերաբերյալ վերահսկողությունը շարունակվելու է:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ ընդունված նախագծում, որը կներկայացվի չորեքշաբթի, առաջնահերթ խնդիր է համարվում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը:

«Հավանաբար, նաեւ որոշակի փոփոխություններ կարվեն այնպիսի մեխանիզմների առումով, որոնք կբարձրացնեն հանրային վսահությանը, եւ որոնք  կլինեն այնպիսին, որ ինքնին վերացնեն կասկածները եւ ունենան կանխարգելիչ նշանակություն»,-ասաց նա: Հայկական հարցին կանդրադառնան չորեքշաբթի, նիստի ժամանակ ելույթ կունենա նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա մինչեւ հայկակական հարցի քննարկումը կհանդիպի ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա Դե  Պյուչին:

Դիանա Մարկոսյան

Ստրասբուրգ   

 

 

Արխիվ
Rambler's Top100