Շանթ Հարությունյանին ազատ են արձակել

17:10 | Մայիս 13, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

             Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «7-ի գործով» մեղադրվող Շանթ Հարությունյանը:       

Փորձագետների եզրակացությամբ' «հանցագործություն» կատարելու պահին Շանթ Հարությունյանը եղել է անմեղսունակ»: Հենց այս հիմքով էլ նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել է:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը մեղադրվում էր մարտի 1-ի կազմակերպման եւ սահմանադրական կարգը բռնի տապալելու համար:      

Իսկ դատավորի որոշմամբ նա բավականին երկար ժամանակ գտնվում էր հոգեբուժարանում, ուր նրան հարկադրաբար տեղափոխել էին' դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու նպատակով:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100