ԱԺ նախագահն ընդունեց Ալբանիայի դեսպանին

18:42 | Հուլիս 03, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Ալբանիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշին:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Ալբանիայի միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում ակտիվ համագործակցությունը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Երկու երկրների հարաբերությունների խթանման առումով կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը, միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությունը:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100