Հայնց Ֆիշերին հրաժեշտ տվեցին

12:05 | Հունիս 27, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Այսօր Սերժ Սարգսյանի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողությունը:

Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել այցի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր խթան կհանդիսանան հայ-ավստրիական քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության զարգացման համար:

Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Ավստրիայի նախագահին՝ հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների նկատմամբ հավասարակշռված դիրքորոշման համար:

Share |
Արխիվ
Rambler's Top100