Ձյան Բիսինին եղել է նախագահականում

13:54 | Հունիս 27, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինին:

Նա ողջունել է հյուրին և ընդգծել, որ բոլոր ոլորտներում հայ-չինական համագործակցությունը զարգանում է, երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունները տարեցտարի ավելի են ամրապնդվում, ինչի վկայությունն է նաև ՉԺՀ Գերագույն դատարանի պատվիրակության այցը Հայաստան:

Զրուցակիցները կարևորել են ՀՀ և ՉԺՀ դատական համակարգերի միջև համագործակցությունը և փորձի փոխանակումը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100