Վլադիմիր Գասպարյանը հանձնարարական է տվել

12:33 | Հունիս 09, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ոստիկանության հայտարարությունը.

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը և արտաքին տեսքը երթևեկության կազմակերպման և կուլտուրայի կարևոր բաղադրիչներն են: Ցավոք, այս իրողությունը, որ նաև օրենսդրության պահանջ է, երբեմն չի ընկալվում որոշ վարորդների կողմից:
Հատկապես մայրաքաղաքի փողոցներւմ հաճախ կարելի է տեսնել կեղտոտ թափքերով, ցեխոտ անվադողերով, պատռված ծածկերով կամ ընդհանրապես առանց ծածկի բեռնափոխադրումներ իրականացնող, նաև գերհզոր ազդանշանային սարքերով հագեցված տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործումն այդ վիճակում լուրջ բնապահպանական ու սանիտարական խնդիրներ է առաջացնում մայրաքաղաքում, վնասում բնակիչների առողջությանը, անհարկի խախտում նրանց անդորրը:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը խիստ հանձնարարական է տվել Ճանապարհային ոստիկանությանը` այսուհետ առավելագույնս հետևողական լինել նման խախտումների նախականխման և հայտնաբերման ուղղությամբ:

Ճանապարհային ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվող վարորդները կպատժվեն օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100