Խորհրդարանական մակարդակով բազմաթիվ այցելությունները նպաստում են միջազգային հանրության շրջանում այն պատկերացումների ամրապնդմանը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն էլ, աշխարհի մյուս ժողովուրդների նման իրավունք ունի իր ճակատագիրը տնօրինելու, սեփական երկրում ազատ և անվտանգ ապրելու:
Այսօր ասել է Սերժ Սարգսյանը։ Նա ընդունել է Ֆրանսիայի սենատորներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին և Բերնար Ֆուրնիեին:
Սենատորները Սերժ Սարգսյանին ներկայացրել են հայաստանյան հանդիպումների և Արցախ կատարած իրենց այցի տպավորությունները: Նրանք նշել են, որ այցը Արցախ բավականաչափ օգտակար է եղել. այժմ իրենք մանրամասնորեն տիրապետում են ԼՂ հակամարտության պատմությանը և հետևելով կարգավորման բանակցային գործընթացին, ողջունում են Հայաստանի կառուցողական մոտեցումը:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել հիմնախնդրի լուծման ձևաչափում ընդգրկված Ֆրանսիայի ջանքերը բանակցային գործընթացում:

