Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրանտ Պողոսյանին Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Տոկիո):
Մեկ այլ հրամանագրով, Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Պրահա):
Այս մասին հայտնում է Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունը։

