Ծաղկեպսակ՝ Անհայտ զինվորի գերեզմանին

15:16 | Մայիս 08, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մայիսի 8-ին Թբիլիսիի Վակե զբոսայգում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ ծաղկեպսակի տեղադրման արարողություն` Անհայտ զինվորի գերեզմանին:

Միջոցառմանը ներկա էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Ծաղկեպսակի տեղադրման արարողությանը վրացական կողմից մասնակցում էին արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեն և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100