Ս. Սարգսյանը շնորհավորել է Ռաիսա Մկրտչյանին

11:33 | Փետրվար 25, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:

«Սիրելի՛ տիկին Մկրտչյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ի դեմս Ձեզ՝ մեր ողջ ժողովուրդը ճանաչում է հայ երգարվեստի փայլուն ներկայացուցչի և մշակույթի երախտավորի: Տասնամյակներ շարունակ Հայաստանի և աշխարհի ամենատարբեր բեմերում Ձեր ինքնատիպ մեկնաբանություններով Դուք հնչեցրել եք հայ երգը և արժանիորեն վաստակել բարձր հեղինակություն և լայն ժողովրդականություն:

Ձեր գործընկերների հետ Դուք նոր դարաշրջան եք բացել հայ երգարվեստի պատմության մեջ և նոր աստիճանի բարձրացրել մեր երաժշտական մշակույթը»,-ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում:

Սերժ Սարգսյանի խոսքով, գնահատելի է նաև Ռաիսա Մկրտչյանի մանկավարժական գործունեությունը, ճշմարիտ մշակույթի լավագույն ավանդույթները նոր սերնդին փոխանցելու առաքելությունը, որը նա կատարել ու կատարում է պատվով:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100