Հրադադարը խախտվել է 200 անգամ

13:51 | Փետրվար 25, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 200 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, զերծ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին համարժեք պատասխանելուց և պատասխան քայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100