Սարգսյանին ընտրություններից է խոսել

15:38 | Փետրվար 22, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պատգամավորների պատվիրակությանը:

Նա ողջունել է պատվիրակության անդամներին և հանձնաժողովի նիստին մաղթել արգասաբեր աշխատանք: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ի սկզբանե ողջունել է ԵՄ երկրների և ԵՄ արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի՝ Եվրոնեսթի հիմնումը և համարում է, որ այն կարող է դառնալ Արևելյան գործընկերության առաջխաղացմանն ու տարածաշրջանային համագործակցության զարգացմանն օժանդակող հարթակ:

Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև Եվրոնեսթի հանձնաժողովի պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, Եվրոնեստից և մասնավորապես՝ սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովից Հայաստանի ակնկալիքներին, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության օրակարգին, Հայաստանի տնտեսությանն ու ժողովրդավարության ուղղությամբ բարեփոխումներին, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշմանն ու բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100