Ներկայացվել է իրադրությունը շփման գծում

17:29 | Փետրվար 13, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 13-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է խաղաղապահության, ռազմական կրթության և պաշտպանական բարեփոխումների ուղղություններով:

Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում:

 

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100