Պարգեւ Սրբազանը պատարագ է մատուցել Աթենքում

11:50 | Փետրվար 13, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Աթենքում է։ Նա փետրվարի 12-ին այցելել է Աթենքի հայկական եկեղեցի։

Սուրբ Աստվածածին եկեղեցում Բակո Սահակյանը մասնակցել է կիրակնoրյա պատարագին, որը մատուցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Այնուհետեւ Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի, Ռամկավար Ազատական կուսակցության Հունաստանի շրջանային վարչության, Հայկական ժողովրդային շարժման, Հայ-հունական առեւտրաարդյունաբերական պալատի մի խումբ անդամների հետ:

Արցախի Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ հունահայ մամուլի ներկայացուցիչների հետ:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100