Նախարարը հույս ունի

16:20 | Փետրվար 13, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հույս ունի, որ 2012-16 թվականների համար մշակված դատաիրավական բարեփոխումների ծրագիրն իրականացնելու դեպքում, հնարավոր է գործնականում հասնել էական փոփոխությունների և համակարգում ունենալ բոլորովին այլ պատկեր:

ԱՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ նա այս մասին ասել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Քեթրին (Քեթի) Լիչին։

Դեսպան Լիչը, շնորհակալություն հայտնելով նախարար Թովմասյանին իրավիճակը ներկայացնելու համար, նկատեց, որ թեև պետությունը երիտասարդ է, այդուհանդերձ առաջընթացը տպավորիչ է:

Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հյուրի խնդրանքով ներկայացրեց նաև քրեակատարողական հիմնարկների վիճակը և այն բարելավելու հրատապ անհրաժեշտությունն ու քայլերը:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել և էլ ավելի արդյունավետ դարձնել արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100