Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում փետրվարի 13-ին` ժամը 15:00-ին, կկայանա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի մամուլի ասուլիսը` «2012թ. փետրվարի 12-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները» թեմայով:
Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամլո ծառայությունը։

