Օհանյանը Սարգսյանին զեկույց է ներկայացրել

19:44 | Փետրվար 13, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ ծանոթացել է կառավարման ավտոմատացված համակարգի տեխնիկական միջոցներին: Այնուհետև նա խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինված ուժերի հրամանատարական կազմի հետ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանի զեկուցել է Զինված ուժերի բարեփոխումների ընթացքը՝ համաձայն զարգացման պլանի:

Նախարարի զեկույցից հետո ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի զեկույցը ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի մարտական պատրաստականության վերաբերյալ:

Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների շրջանակներում իրականացվող ՀՀ ԶՈՒ ԳՇ համատեղ շտաբային մարզումների ընթացքում Սերժ Սարգսյանն ընդունել է զեկույցներ զորատեսակների, զորամիավորումների հրամանատարների կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100