Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 600 կրակոց:
Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել փետրվարի 6-7-ը ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում մեր դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:
Այս մասին հայտնում է ԼՂՀ-ի ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը։

