Նշանակում

23:30 | Փետրվար 10, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռոբերտ Գալոյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
Ռոբերտ Գալոյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, քաղաք Երևանում: 1981 թ.-ին ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը: 1985 թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկա և կազմակերպում ֆակուլտետը:
1985-1991 թթ.-ին աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես տնտեսագետ: 1991-2012 թթ.-ին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում, նախ որպես տեսուչ, այնուհետև 1997 թ.-ից եղել է Հարկային պետական տեսչության պետի աշխատակազմի ղեկավար, Սպանդարյանի հարկային տեսչության պետ, օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ: 2009 թ.-ին նշանակվել է օպերատիվ հետախուզության վարչության պետ: 2012 թ.-ի փետրվարի 10-ին նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Հարկային ծառայության գնդապետ է: Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100