Ամրագոտիների սարքը կփոխանցվի ոստիկանությանը

17:54 | Փետրվար 10, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդը հավանություն է տվել «Գործողությունների տասնամյակ» միջազգային գագաթաժողովը 2012 թ. ապրիլին Երևանում կազմակերպելու առաջարկին:

2011 թ. մայիսին Սերբիայում կայացած գագաթաժողովին տրվել էր ՄԱԿ-ի կողմից հռչակված 2011-2020 թթ. «Գործողությունների տասնամյակ» միջազգային ծրագրի պաշտոնական մեկնարկը, որի նպատակը մինչև 2020 թ. 5 մլն մարդու կյանք փրկելն է։

Խորհրդի անդամները քննարկել են նաև ՀՀ և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության և 5 տարվա գործողությունների ծրագրից բխող 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում խմբագրել այն` հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները և դիտողությունները:

Խորհուրդը որոշել է Մեծ Բրիտանիայից որպես նվիրատվություն տրամադրված ամրագոտիների սարքը փոխանցել ՀՀ ոստիկանությանը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100