Երևանի քաղաքապետ Տարոն Մարգրայնը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հետ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը փոխանցում է՝ «Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապացությամբ, Տարոն Մարգարյանը հաջողություններ է մաղթել հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում: Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ, չնայած երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակին, Երևանի և բրիտանական քաղաքների միջև մինչ օրս գործընկերային կապեր չեն հաստատվել։ «Համոզված եմ, որ Ձեր և Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի գործուն աջակցությամբ այդ բացը շուտով կլրացվի»,- ասել է քաղաքապետը:
Դեսպան Լիչը հետաքրքրվել է Երևանի զարգացման ծրագրերով, առանձնացնելով իր հետաքրքրվածությունը հատկապես բնապահպանական և հուշարձանների պահպանության ոլորտներում։ Ի պատասխան, քաղաքապետը համառոտ ներկայացրել է Երևանի զարգացման ռազմավարությունն ու ծրագրային առաջնահերթությունները.
«Վստահ եմ, որ տեղական ինքնակառավարման ոլորտում Երևանի և բրիտանական քաղաքների միջև փորձի փոխանակումը երկուստեք օ•տակար կլինի և կնպաստի փոխադարձ կապերի ամրապնդմանը, զար•ացմանն ու ընդլայնմանըե,- նշել է Տարոն Մարգարյանը, ավելացնելով, որ քաղաքապետարանը պատրաստ է քննարկելու և կյանքի կոչելու փոխշահավետ ծրագրեր։
«Ուրախ եմ, որ մեր տեսակետներն այս առումով համընկնում են և համոզված եմ, որ արդեն շուտով տեսանելի արդյունք կունենանք»,- նշել է տիկին դեսպանը։

