Փոփոխություն կատարելով 2011 թ. դեկտեմբերի 22-ի Արծվաշեն համայնքի բնակիչներին գումար հատկացնելու մասին որոշման մեջ՝ կառավարությունը շահառու է ճանաչել 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված, ՀՀ քաղաքացիություն ունեցող և Հայաստանի Հանրապետության բնակավայրերում հաշվառված ու փաստացի բնակություն հաստատած անձանց և սահմանել Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված, միանվագ դրամական օժանդակություն ստանալու հավակնող ընտանիքների անդամներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերի համալրված փաթեթները ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացնելու վերջնաժամկետ` 2012 թ. ապրիլի 1-ը։
Այս մասին հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը։

