Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և «Ակադեմիա» պատկերասրահում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ, որոնց ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Վերջիններս շրջել են ցուցասրահներում՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ գեղագիտության ազգային կենտրոնում բացված ցուցահանդեսում ներկայացված են եղել կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ «Ակադեմիա» պատկերասրահում՝ երիտասարդ ստեղծագործողների հանրապետական չորրորդ ցուցահանդես-մրցույթի մասնակիցների գործերը:

