Էլի զոհ բանակում

20:31 | Փետրվար 03, 2012 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Փետրվարի 2-ին ժամը 17.00-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:

Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100