Համանախագահների ներկայությամբ չկրակեցին

16:49 | Սեպտեմբեր 08, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտ-Թարթար ճանապարհին:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը /Հունգարիա/ և Քրիստո Քրիստովը / Բուլղարիա/:

Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Ժասլան Նուրտազինը /Ղազախստան/ և Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Ինչպես ծրագրված էր, դիտարկման ժամանակ համանախագահներ Ռոբերտ Բրադկեն/ԱՄՆ/, Բեռնար Ֆասյեն/Ֆրանսիա/ և Իգոր Պոպովը/Ռուսաստան/, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը հատել են շփման գիծը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Հայտնում են ԼՂՀ արտգործնախարարությունից:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100